Թմրանյութի համար սպանել է մորը

Թմրանյութի համար սպանել է մորը
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է 29-ամյա Անդրեյ Բոգդանովին, որը կասկածվում է մոր սպանության մեջ: Նախաքննության մարմինը պարզել է, որ Անդրեյը մուրճի հարվածով սպանել է մորը, որպեսզի վերցնի նրա ունեցվածքը՝ թմրանյութ գնելու նպատակով: Տղան մոր մարմինը 15 մասի է բաժանել, փաթաթել  պոլիէթիլենային տոպրակների մեջ եւ թաղել  քաղաքի հյուսիսում: Անդրեյ Բոգդանովը խոստովանել է, որ մոր մահից հետո վաճառել է նրա ոսկե մատանիները, շղթան ու բջջային հեռախոսը՝ հերոին գնելու համար: