Էրդողանը Facebook-ում ունի շուրջ 370 հազար ընկեր, իսկ Ահմադինեջադը՝ 43 հազար

Էրդողանը Facebook-ում ունի շուրջ 370 հազար ընկեր, իսկ Ահմադինեջադը՝ 43 հազար
Նորությունների Walla պորտալը որոշել է Facebook-ում ունեցած ընկերների թվով ստուգել տարածաշրջանային առաջնորդների ժողովրդականությունը։ Եվ ահա արդյունքերը։ Վարկանիշային ցուցակը գլխավորում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. նա ունի 369 107 ընկեր։ Էրդողանը հայտնի դարձավ, հատկապես, հակաիսրայելական դիրքորոշում ցուցաբերելուց հետո։



Երկրորդ տեղում Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդն է։ Նա Facebook-ում սեփական էջ չունի, սակայն երկրպագուների էջը ներառում է շուրջ 87 000 մարդու։ Մի փոքր հետ է մնում Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը՝ 86 000 հոգի։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւս անձնական էջ չունի, սակայն երկրպագուների էջում գրանցված է 67 000 մարդ։ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ունի 43 077 ընկեր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Սիրիայի եւ Իրանի նախագահների մեջտեղում է՝ 47 000 հոգի։



News.am