Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կվերանայեն հիմնական վտանգների ցանկը

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կվերանայեն հիմնական վտանգների ցանկը
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարները և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում կքննարկեն իրենց անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերները, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը։ Ամենամեծ վտանքների շարքում Ռասմուսսենը նշել է հնարավոր հրթիռակոծումը և «էլեկտրոնային» պատերազմը։ Նախատեսվում է նաև քննարկել միջուկային զենքի տարածման վտանգը։ Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, վերջին անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին սպառնացող վտանգների ցանկը վերանայվել է 1999 թվականին։