Philips–ի գովազդային հոլովակը վախեցրել է Սինգապուրի ոստիկանությանը (վիդեո)

Philips–ի գովազդային հոլովակը վախեցրել է Սինգապուրի ոստիկանությանը (վիդեո)
Սինգապուրի իշխանությունները քրեական գործ են հարուցել Եվրոպայի՝ կենցաղային տեխնիկա արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ Philips–ի նկատմամբ, որի գովազդային հոլովակը տագնապ է առաջացրել կենդանաբանական այգու աշխատակիցների և ոստիկանության մոտ։ Հոլանդական ընկերության պատվերով նկարահանված տեսահոլովակում ցուցադրվել է Սինգապուրի բնակելի թաղամասներից մեկով զբոսնող արջ։


Շատերը դա ընկալել են որպես կատակ, սակայն ոստիկանությունը տագնապ է բարձրացրել, իսկ կենդանաբանական այգու աշխատակիցները զինված դուրս են եկել կենդանուն փնտրելու։ Հետագայում պարզվել է, որ տեսահոլովակում արջին մարմնավորում էր կենդանու շորեր հագած մարդ։


Սա հոլովակի այն հատվածն է, որը սարսափ է առաջացրել





Իսկ սա Philips-ի ամբողջական գովազդային հոլովակն է