Նորածին փոքրիկին նվիրել են Դուբայի հյուրանոցներից մեկում անվճար բնակվելու հնարավորություն

Նորածին փոքրիկին նվիրել են Դուբայի հյուրանոցներից մեկում անվճար բնակվելու հնարավորություն
Նորածին աղջկան, որը լույս աշխարհ է եկել Դուբայի Grand Midwest Hotel հյուրանոցի նախասրահում, հյուրանոցի տեր Մոհամմադ Արշադ Շահը հնարավորություն է նվիրել անվճար բնակություն հաստատել այդ հյուրանոցում, երբ հյուրընկալվելիս լինի ԱՄԷ–ում։ Ինչպես հաղորդում է Grand Midwest Hotel-ի աշխատակիցը, աղջիկը ծնվել է հոկտեմբերի 11–ին՝ երկուշաբթի։ Ըստ աշխատակցի, հղի կինն ու նրա ամուսինը 17–րդ հարկի իրենց համարից դուրս են եկել և պատրաստվել են ուղևորվել դեպի հիվանդանոց, երբ կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավերը։ Աշխատակիցը ծննդաբերող կնոջն առաջարկել է պառկել նախասրահի բազմոցին մինչև մեքենան մոտենա, սակայն կինը խնդրել է պարզապես երկու սրբիչ տալ իրեն, ապա՝ փոքրիկի համար սավան։ Ըստ հյուրանոցի աշխատակցի, ամուսինը փոխանցել է, որ երեխան իրեն լավ է զգում, գրում է Лента.ру-ն։