Մոսկվայի բնակիչները՝ հանուն քաղաքի

Մոսկվայի բնակիչները՝ հանուն քաղաքի
Հասարակական-քաղաքացիական շարժման ներկայացուցիչների ու Մոսկվայի մի խումբ բնակիչների ջանքերով ժամանակավորապես դադարեցվել է Պուշկինի անվան հրապարակի վերակառուցումն ու բիզնես-կենտրոնի շինարարությունը: Մի քանի տասնյակ քաղաքացիներ եւ քաղաքի պատմական տեսքի պահպանության շարժման ակտիվիստներն արտահերթ հավաք են կազմակերպել Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի շրջակայքում:



Նրանք տեղեկացել էին, որ շինարարները սկսել են իրենց աշխատանքները հրապարակում, եւ եկել էին այն դադարեցնելու համար: Իսկ նախորդ գիշեր քաղաքացիները հերթապահել են հրապարակում, որպեսզի շինարարական աշխատանքներ չտարվեն: Մոսկվայի քաղաքապետարանը բացի բիզնես-կենտրոնից թույլատրել է նաեւ ստորգետնյա ավտոկանգառ կառուցել Պուշկինի անվան հրապարակում: Կառուցապատողը ցանկանում է ձեւափոխել շատրվանները, ինչին ընդդիմանում են քաղաքացիները: Նրանք նամակ են գրել Գլխավոր դատախազությունը՝ բիզնես-կենտրոնի շինարարությունը դադարեցնելու խնդրանքով: