Օբամայի վարկանիշն ընկել է

Օբամայի վարկանիշն ընկել է
«Ռոյթեր» գործակալությունը հարցում է անցկացրել ամերիկացիների շրջանում՝ պարզելու համար երկրի նախագահի եւ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների վարկանիշն առաջիկա խորհրդաանական ընտրություններից առաջ: Հարցվածների 48 տոկոսն ասել է, որ պատրաստվում է ընտրել Հանրապետական կուսակցությանը, իսկ 44-ը՝ դեմոկրատներին: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ Սենատում դեմոկրատների թիվը 75-ով ավելի է հանրապետականներից:



Նվազել է նաեւ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը: Հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ նա լիարժեք չի կատարում իր պարտականությունները որպես նախագահ: Քաղաքացիների դժգոհության հիմնական առիթը նախագահի վարած տնտեսական սխալ քաղաքականությունն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 2-ին: