Կռվան շանն արդեն կես տարի է, ինչ պահում եմ փակ «Վոլգայում»

Կռվան շանն արդեն կես տարի է, ինչ պահում եմ փակ «Վոլգայում»
Սթաֆֆորդշիրյան տերիեր ցեղատեսակի շունը պահվում է «Սպորտիվնայա» մետրոյի կայարանի մոտ կայանած ԳԱԶ 31029 մեքենայի մեջ։ Տերը երբեմն–երբեմն գալիս է կենդանուն կերակրելու եւ բացատրում է իրավիճակը նրանով, թե չի կարող շանը պահել իր վարձած տանը, իսկ ուրիշ որևէ մեկին տալ չի ուզում, քանի որ «շատ է սիրում նրան»։ Տեղի բնակիչները վախենում են, որ վտանգավոր շանը կարող են դուրս թողել մեքենայից, կամ, ընդհակառակը, սովամահ անել։



Վերջիններս աղմուկ են բարձրացրել, երբ շունը պոկել է ապակիները ծածկող փայլաթիթեղները, և նրան նկատել են։ Շան տերը՝ Ալեքսանդրը, բլոգեր Սերգեյ Մուհամեդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատմել է, որ Ջոյին (այդպես է անվանել շանը) գնել է նրանցից, «ովքեր զբաղվում են կռիվներով», և բուժել է։ Ալեքսանդրն ասում է, որ կերակրում է Ջոյին և օրական երեք անգամ զբոսնում հետը։



Մոտակա գրասենյակի աշխատակիցները համատեղ բողոք են ներկայացրել ոստիկանություն, թեև շան տիրոջ գործողությունները որևէ քրեական հոդվածով չեն անցնում, և նրան կարող է մեղադրանք ներկայացվել միայն վարչական հոդվածով՝ շանը սխալ պայմաններում պահելու համար։ Ոստիկանությունից հայտնել են, որ «շան մասին գիտեն, սակայն չեն կարող որևէ բան անել»։