Հակապետակա՞ն, թե՞ հակաիշխանական քարոզչություն

Հակապետակա՞ն, թե՞ հակաիշխանական քարոզչություն
Թեհրանի ոստիկանությունը ձերբակալել է Իրանի Մեջլիսի անդամ Խոբրեգան Խազալիի որդուն՝ Մեխդի Խազալիին, որը կասկածվում է հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Մեխդի Խազալին հակապետական հոդվածներ է հրապարակել եւ չհիմնավորված տեղեկատվություն է տարածել մասնավորապես Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերաբերյալ: Նշենք, որ հակապետական քարոզչության մեջ կասկածվող երիտասարդի հայրը Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության հեղինակներից մեկն է: