Ամերիկյան ընտանիքը սխալմամբ վաճառել է ազգականուհու աճյունը

Ամերիկյան ընտանիքը սխալմամբ վաճառել է ազգականուհու աճյունը
Ընտանեկան զույգը տան կողքին կազմակերպած վաճառքի ժամանակ պատահմամբ վաճառել է տատիկի աճյունափոշին։ Վաճառքի հանված այլ իրերի շարքում կար մանուշակներով ծաղկաման, որտեղ ամերիկուհի Փայփեր Հաֆֆրին ժամանակին ավելացրել էր տատիկի աճյունափոշուց, գրում է Лента.ру–ն։ Ըստ կնոջ խոսքերի, այդ մանուշակներն իր տատիկի ամենասիրելի ծաղիկներն էին։ Երբ կինը տանը չէր, ամուսինը վաճառել է ծաղկամանը։ Վաճառքից շատ չանցած` Փայփերը սոցիալական ցանցի իր էջում դիմել է մանուշակների նոր տիրոջը և խնդրել, որպեսզի վերջինս լավ խնամի ծաղիկները։ Պարզվել է, որ գնորդը Հաֆֆրի ընտանիքի ընկերներից է, և շուտով մանուշակներով ծաղկամանը վերադարձվել է օրինական տերերին։