Գեղեցիկ տեսքն ընտանիքից կարեւոր է

Գեղեցիկ տեսքն ընտանիքից կարեւոր է
Եվրոպայում կազմել են երջանկության վերաբերյալ կանանց պատկերացումների վարկանիշը, որից պարզվել է, որ արեւմտյան մշակույթ կրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար առաջնային են ոչ թե սերն ու ընտանիքը, այլ իրենց արտաքին տեսքը: Եվրամիության երկրների կանանց համար ավելորդ քաշն իսկական դժբախտության պատճառ է հանդիսանում եւ ավելի բարդ խնդիր է, քան ընտանեկան վեճերը: Կանայք նախընտրում են ռոմանտիկ հարաբերությունների փոխարեն սլացիկ ու գրավիչ մարմին ունենալ: Հետազոտությունն անցկացվել է 1984-2008 թվականներին` Գերմանիայում: Այն նաեւ ապացուցել է, որ կանանց համար առավել կարեւոր է հաջող ընտանիքի ստեղծումը, քան թե կարիերան: