Իրանը կբանակցի գերտերությունների հետ

Իրանը կբանակցի գերտերությունների հետ
Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ աշխարհի գերտերություններին վերջապես հաջողվել է բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: Իրանը համաձայնություն է տվել իր միջուկային ծրագրի վերաբերյալ հաջորդ շաբաթ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Յոթ պետությունների պաշտոնական ներկայացուցիչների նախնական հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 21-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: