Ֆին հաղորդավարը հեռացվել է աշխատանքից ուղիղ եթերում գարեջուր խմելու համար

Ֆին հաղորդավարը հեռացվել է աշխատանքից ուղիղ եթերում գարեջուր խմելու համար
Հեռուստահաղորդավար Կիմո Վիլսկային հեռացրել են աշխատանքից ուղիղ եթերում մի կում գարեջուր խմելու համար։ Ամենածիծաղելին այն է, որ նա դա արել է սպիրտային խմիչքների վաճառքի և սպառման կանոնների խախտման մասին տեսանյութից հետո։ Տեսանյութը դեռ նոր է վերջացած եղել, երբ տեսախցիկը միացել է և ուղղվել հաղորդավարի վրա, որը դեռ հույս  է ունեցել մի քանի րոպե էլ վայելել իր գարեջուրը։ Տեսանյութը հայտնվել է YouTube–ում, սակայն Yle–ի խմբագրությունը պատրաստվում է պահանջել, որ այն ջնջեն կայքից։