Տնտեսագիտականի դասախոսը ծեծի է ենթարկել ուսանողին

Տնտեսագիտականի դասախոսը ծեծի է ենթարկել ուսանողին
Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոսը ծեծի է ենթարկել ուսանողին: Մեր տեղեկություններով, երեկ համալսարանում մաթեմատիկայի ընթացիկ քննություն անցկացնելիս համալսարանի կարիերայի բաժնի պետ Սերգեյ Հովասափյանը, կասկածելով, որ թեստը լրացնող առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանն օգտվում է «շպարգալկայից», նրան հրամայել է դուրս գալ լսարանից: Տղան տարակուսել է, որովհետեւ ընդամենը շրջված խոսելիս է եղել համակուրսեցու հետ:



Լսարանից դուրս գալու պահին Սերգեյ Հովասափյանն աքացի է տվել նրա ետեւից, վրդովված ուսանողը պատիվ է պահանջել: Այդ ընդվզումից կատաղած դասախոսը հարձակվել է տղայի վրա ու սկսել ծեծել: Ուսանողները բունտ են բարձրացրել, ու միջադեպի հետ կապված` ռեկտորատը ստիպված է եղել նիստ գումարել: Մեր տեղեկություններով, նիստի արդյունքում որոշվել է Սերգեյ Հովասափյանին զրկել դասախոսելու իրավունքից, սակայն թողնել կարիերայի բաժնի պետի պաշտոնում: