Ռուսական հայտնի սերիալի աստղը մերկացել է էրոտիկ ամսագրի համար (ֆոտո)

Ռուսական հայտնի սերիալի աստղը մերկացել է էրոտիկ ամսագրի համար (ֆոտո)
«Հայրիկի աղջիկները» հանրահայտ ռուսական սիթքոմի աստղ Միրոսլավա Կարպովիչը (սերալում` Մաշա), մերկացել է տղամարդկանց «Maxim» ամսագրի համար: Ամսագրի պատասխանատուները կարծում են, որ «Maxim»-ի փետրվարյան համարն իսկական շոկ է լինելու սերիալի երկրպագուների համար: Կիսամերկ, ծխախոտը բերանին այլասերված մանկահասակի կերպարն ամբողջությամբ ջախջախում է «Հայրիկի աղջիկների» միջի «հրեշտակային» միամիտ աղջնակի կարծրատիպը: 24-ամյա դերասանուհին պարբերականին նաեւ հարցազրույց է տվել եւ խոստովանել, որ միայնակ է, սակայն հույս ունի, որ կգտնի իր համար նույնքան զբաղված զուգընկեր, որքան ինքն է: