Կանադացիները որոշել են էժան ինտերնետ տալ ամբողջ աշխարհին

Կանադացիները որոշել են էժան ինտերնետ տալ ամբողջ աշխարհին
Microsat Systems Canada ընկերությունը նախատեսում է տիեզերք ուղարկել 78 ցածրօրբիտալ փոքր արբանյակներ, որոնք նախատեսված կլինեն COMMStellation անունով արագ եւ էժան ինտերնետ տրամադրել ամբողջ աշխարհին: Ընկերության մասնագետները նախատեսում են արբանյակները տեղակայել 998 կմ բարձրության վրա: Նախատեսված է տեղադրել 84 մեքենա` ներառյալ ռեզերվայինները :



Յուրաքանչյուր արբանյակը կարող է սփռել 7 մլն քառակուսի մղոն մակերեսի վրա: Ըստ մասնագետների այս նախագիծը ավելի էժան է լինելու, քան որևէ այլ նախագիծ: Նոր նախագիծը կմրցի 3G եւ 4G ցանցերի հետ: Microsat Systems Canada ընկերության մասնագետը հայտնել է, որ համացանցը հասանելի կլինի նունիսկ դժվարմատչելի վայրերում: