Այսօր Գայանե Բաբայանը կդառնար 46 տարեկան

Այսօր Գայանե Բաբայանը կդառնար 46 տարեկան
Այսօր Գայանե Բաբայանի ծննդյան օրն է: Եթե ապրեր՝ կդառնար 46 տարեկան: Կարճ կյանք, բայց ինչքան իմաստ ու բովանդակություն...: Մեկ տարի առաջ «Հրապարակը» հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում թերթում տպագրված լավագույն հոդվածի եւ պատմվածքի համար Գայանե Բաբայանի անվան մրցանակ է հանձնելու: Այսօր, ամփոփելով մրցույթի արդյունքները, մենք որոշեցինք, որ արդար կլինի, եթե առաջին մրցանակը ստանա Գայանե Բաբայանի դուստրը՝ Լիզան, որպես իր մոր լավագույն «ստեղծագործություն»: