ԿԲ-ն վաճառել է 13.68 մլն դոլար

ԿԲ-ն վաճառել է 13.68 մլն դոլար
Երեկ Կենտրոնական բանկը հրապարակել է իր կողմից նախորդ շաբաթվա ընթացքում արտարժույթի շուկայում կատարած գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ փետրվարի  28-ից մարտի  4-ն ընկած հատվածում ԿԲ-ն հերթական անգամ վաճառել է 13.68 մլն դոլար` առանց դոլարի գնման որեւէ գործարք իրականացնելու:  Սա բավական տարօրինակ տեղեկատվություն է միայն այն պատճառով, որ նախորդ շաբաթ շուկայում որեւէ արտառոց բան տեղի չէր ունենում. դոլար-դրամ փոխարժեքը կայուն պահպանվում էր` կազմելով 367.5 դրամ: Թե ինչու է հանկարծ ԿԲ-ն որոշել միջամտել շուկայի պրոցեսներին, երբ դրա նախորդ շաբաթ ոչինչ չէր իրականացրել, անհայտ է: Չլինի՞ պարզապես գեշ խասյաթ է դարձել: