Հնարավոր է, որ ՀԱԿ ղեկավարությունը կատարի ժողովրդի «հիմա» պահանջը

Հնարավոր է, որ ՀԱԿ ղեկավարությունը կատարի ժողովրդի «հիմա» պահանջը
ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն այսօրվա հանրահավաքին պատրաստվում է կրկին ներխուժել Ազատության հրապարակ: Ավելին՝ ՍԴՀԿ ատենապետն ասել է, որ հանրահավաքի ժամանակ հնարավոր է, որ ՀԱԿ ղեկավարությունը կատարի ժողովրդի «հիմա» պահանջը: «Ոչինչ չի բացառվում...»,- ասել է նա՝ չբացառելով անգամ Ազատության հրապարակում նստացույցերի սեզոնի սկսումը: ՍԴՀԿ ատենապետն ընդգծել է, որ «բոլոր որոշումները կայացվելու են հանրահավաքի ժամանակ»: «Այս տարվա հանրահավաքները ցույց տվեցին, որ ժողովուրդը չի համակերպվելու այս իրավիճակի հետ»,- նշել է նա: