Հրահանգ կա` կանաչապատել Վերնիսաժը

Հրահանգ կա` կանաչապատել Վերնիսաժը
Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ի շաբաթօրյակի ժամանակ անդրադարձել է Վերնիսաժի վիճակին, հատկապես կանաչ գոտու, շատրվանների մասով: Քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է պարտադրել տարածքը վարձակալած տնտեսվարողին մաքրել տարածքն ու կանաչապատել: Վերնիսաժի մասով քաղաքապետը հանձնարարել է մինչեւ հաջորդ շաբաթ օրը վերականգնել կանաչ գոտին եւ արգելել այդ հատվածում առեւտուր անելը: