Ամերիկուհին ցանկացել է վաճառել դստեր կուսությունը

Ամերիկուհին ցանկացել է վաճառել դստեր կուսությունը
Սոլթ Լեյք Սիթիի բնակչուհին դատարանում է հայտնվել այն բանի համար, որ ցանկացել է փող վաստակել, վաճառելով սեփական 13-ամյա դստեր անմեղությունը։ Կնոջը մեղադրանք է ներկայացվել անչափահասի սեռական շահագործման հոդվածով։ Իրավապահները դուրս են եկել կնոջ վրա վերջինիս սիրեկանի միջոցով։ Տղամարդը սիրուհու հեռախոսի մեջ հայտնաբերել է նրա 13-ամյա դստեր մերկ լուսանկարները, ինչպես նաեւ SMS-նամակագրություն ոմն Դոնի հետ։ Հաղորդագրությունների մեջ 32-ամյա կինը 10 հազար դոլարի դիմաց Դոնին խոստացել է սեքս իր դստեր հետ։

Ինչպես հետագայում ոստիկաններին պատմել է 13-ամյա աղջիկը, նախապես ինքը դեմ չի եղել իրադարձությունների այդպիսի ընթացքին, սակայն վերջիվերջո որոշել է չտրվել անծանոթ տղամարդու։ Կինը ձերբակալվել է եւ ընդունել իր մեղքը։



Հայտնի չէ, թե արդյոք Դոնն արդեն օգտվել է կնոջ առաջարկած ծառայությունից։ Սակայն նյութերից երեւում է, որ մայրը քանիցս լուսանկարել է դստերը բաց ներքնազգեստով, ինչից հետո լուսանկարները վաճառել ցանկացողներին։ Բացի այդ, պարզ է դարձել, որ մի անգամ կինը դստերը տարել է տեղի ներքնազգեստի խանութ եւ ստիպել նրան դիրքեր ընդունել Դոնի առջեւ, ով եկել էր նրանց հետ։ Աղջկա մայրը ձերբակալված է, նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում։