Լիտվան կվճարի մանկապիղծին որպես բարոյական վնասի փոխհատուցում

Լիտվան կվճարի մանկապիղծին որպես բարոյական վնասի փոխհատուցում
Լիտվայում մանկապիղծ Լյաոնաս Ժուկասը դատարանում մի փոքրիկ հաղթանակ է տարել։ Վիլնյուսի դատարանը, քննելով նրա պահանջները, որոշել է, որ դեպքերից մեկում Ժուկասն անհիմն է մեղադրվել, ինչի համար վերջինս պետությունից կստանա 7190 լիտ (մոտ 3000 դոլար) փոխհատուցում։ Ժուկասն ավելի մեծ փոխհատուցում է պահանջել. նա պնդել է, որ իրեն պետք է վճարեն 68 հազար լիտ՝ բարոյական, եւ 26 հազար լիտ՝ նյութական վնասի համար (ընդհանուր առմամբ, 38 հազար դոլար)։ Հայտնի չէ, թե արդյոք դատարնի այս որոշումը վերջնական է։





Դեպքը, որի առթիվ գործ էր հարուցվել, տեղի է ունեցել 2005 թվականին։ Ժուկասին մեղադրել էին երկու անչափահաս տղաների բռնաբարության մեջ։ Քննության արդյունքում նրա մեղքը չէր ապացուցվել, թեեւ բռնաբարության զոհերը ճանաչել էին նրան։ Ժուկասն հայտարարել էր, որ անմեղ է, նշելով, որ «անհիմն մեղադրանքների» պատճառով տուժել է իր հեղինակությունը։ Այդ պահին նա արդեն դատվածություն ուներ երեխայի հանդեպ իրականացրած բռնության համար։ Ներկա պահին նա ազատազրկության մեջ է նմանատիպ մի հանցագործության համար։ Դատավճռի համաձայն, Ժուկասն ազատազրկության մեջ կանցկացնի 20 տարի։