Ինչ կարդալ աշնան առաջին օրը «Հրապարակում»

Ինչ կարդալ աշնան առաջին օրը «Հրապարակում»
Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը համոզված է, որ ձեռներեցը նա է, ով գործի է գնում եւ աշխատավարձ է ստանում: Լուսինե Շահվերդյանին պատգամավորը հիշեցրել է, որ ինքն Ազգային ժողովում է աշխատում եւ այնտեղից է վարձատրվում: Ուրեմն՝ ձեռներեց  չէ…Երկաթյա տրամաբանություն:



Հանրապետության նախագահի թոռնուհին՝ Մարիամիկը, Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի առաջին դասարանն է հաճախելու. Հարություն Մկրտչյանը փորձել է պարզել, թե ինչպես են դիմավորելու Սարգսյանների եւ Մինասյանների թոռնիկին:



Հանրապետության մարզպետներն առո՞ղջ են.  Արմեն Դավթյանին թվում է, որ  նրանք կամ թաքցնում են իրենց առողջական խնդիրները, կամ պարզապես չեն հետազոտվում:



Սերժ Սարգսյանի խնամին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի  տնօրեն Արա Մինասյանը, չի ուզում ռեկտոր կամ նախարար դառնալ. այստեղ էլ նրան «վատ չեն կերակրում»: Համոզվել է Գայանե Սարիբեկյանը:



Հայտնի «Եղնիկներ» զորամասում սպանված զինծառայող Աղասի Աբրահամյանի գործը ՊՆախարարի հսկողության ներքո է: Ե՞րբ են հայոց բանակում վերանալու նման միջադեպերը:



ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին համակարգի հերթական քավության «նոխազն» է համարում: Ինչո՞ւ:



Աշտարակի լիճն էլ է հայտնի մականունավոր օլիգարխն իր ձեռքն առել: Բայց այստեղից եկամուտ ստանալու ձեւը չի հավանաբար գտել, ուստի լիճը գարշահոտ ու ճահճացած տարածքի է վերածվել:



Բացի այս ամենից, բազմաբնույթ շատ հետաքրքիր հոդվածներ եւ լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 1-ի համարում: