Կանգառը դարձել է կացարան

Կանգառը դարձել է կացարան
Երկար ժամանակ է, ինչ Երեւանի կենտրոնում՝ հենց Վերնիսաժի կանգառում, ապրում են երկու ծեր մարդիկ, հավանաբար՝ ամուսիններ: Նրանք այստեղ են գալիս մութն ընկնելուն պես եւ ասում են, որ կանգառում իրենց լավ են զգում: Թեեւ այն հոտը, որ տարածվել է մի քանի մետր շառավղով, ուրիշ բանի մասին է խոսում՝ նախեւառաջ հակասանիտարական վիճակի: Այս կանգառ-կացարանը դեռ մի քանի ամիս էլ կծառայի, իսկ ձմեռվա ցրտին ի՞նչ են անելու այս երկու անօթեւանները: Մինչդեռ պետությունը հենց նրա համար է, որ նման մարդկանց մասին հոգ տանի: Ի վերջո, ծերանոցներ ու կարիքավորների կացարաններ կան, որտեղ կարելի է տեղավորել այս մարդկանց: