Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 2-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 2-ի համարում
Արձակուրդից վերադարձած Մարինե Խառատյանը նոր եռանդով փորձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից պարզել, թե ինչու է առկախվել երկխոսությունը եւ ինչ է լինելու սեպտեմբերի 9-ի հանրահավաքում:



«Հրապարակն» ընդդեմ «Մառոզի». «Կայացված որոշումն օրինական է, իրոք քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ գործողությունները…»,- ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշումն ուրախությամբ արձանագրել է Սոնա Հարությունյանը:



ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինից  ընտրված Խաչիկ Մանուկյանը Լուսինե Շահվերդյանի հետ զրույցում անհեթեթություն է համարել իր՝ «վերեւների համար  անցանկալի անձ» լինելը եւ սպասում է ՀՀԿ խորհրդի որոշմանը՝ կրկին առաջադրվելու համար:



ՀՀ նախագահի նախընտրական դրույթների տնտեսական վերլուծությանն է անդրադառնում  Գոհար Սիմոնյանը:



«Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության մասնակիցների ամոթանքին արձագանքել է միայն ՀՀ ոստիկանապետը՝ բացատրություն պահանջելով՝ «ի՞նձ եք ամոթանք տալիս»: Բայց ի վերջո լրագրողներին, այդ թվում  Գայանե Սարիբեկյանին բացատրություն է տվել հենց ինքը:



ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը կես դրույքով նաեւ Արտաշատի քաղաքապետարանի մամուլի ծառայության գործն է անում՝ Հովիկ Արգամիչը շարունակում է տիրություն անել Արարատին:



Վաճառվո՞ւմ է արդյոք Ջերմուկում «Կոկա կոլա», թե՞ պարոն Արսենյանն արգելել է դա: Մեր լուրի հերքման հերքումն են տարածել «Հրապարակի» ընթերցողները:



«Ինչո՞ւ պիտի հայ ծնողներից շատ-շատերի սրտում լինի տագնապը, որ բանակը ֆիզիկական վտանգ սպառնացող հաստատություն է լոկ կամ էլ երիտասարդ մարդու հոգեկան աշխարհի խեղաթյուրման ապարատ». փաստաբան Սեդա Սաֆարյանի մտորումները:



Լեռնային Ղարաբաղում եւ Գերմանիայում պատրաստվում են նշել Արցախի անկախության 20-ամյակը:



Բացի այս ամենից, բազմաբնույթ շատ հետաքրքիր տեղեկություններ  եւ հոդվածներ, ինչպես նաեւ Արամ Պաչյանի զրույցը «Անտարես» գրահրատարակչության գլխավոր տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ՝  «Հրապարակի» սեպտեմբերի 2-ի համարում: