Ինչ կարդալ «Հրապարակի» շաբաթօրյա համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» շաբաթօրյա համարում

Լուսինե Շահվերդյանը շարունակում է «խոսեցնել» ազգի ընտրյալ օլիգարխներին: Այս անգամ նրա թիրախը Հայաստանի 2-րդ նախագահի խնամի Վալոդն է:



Արարատի մարզի դպրոցները դարձել են ընտանեկան բիզնեսի ոլորտ. դպրոցներում աշխատում են ընտանիքի բոլոր անդամներով: Մեր ստուգայցը:



Արձակագիր Լեւոն Ջավախյանը միայն 60 տարեկանում գլխի ընկավ, որ ջուրը պետք է խմել կում-կում եւ պոռնիկներին սկսեց տարբերել՝ նմանեցնել  պոլիտիկներին: «Անտակտ դհոլ» Արտաշես Գեղամյանի հետ ամլիկ Սոնա Հարությունյանի հարցազրույցին է անդրադառնում նա:



12-ամյա կրթության պատճառով մասնավոր բուհերն ավելի աղետալի վիճակում են հայտնվել, քան պետականները: Այս տարի իսկական ուսանողների որս է սկսվել բուհերի միջեւ: Սոնա Ադամյանն է հետաքրքրվել թեմայով:



Խաչիկի «արծիվն» ու Գագիկի «առյուծը»: Սերժ Սարգսյանը նախընտրում է արծիվը:



Կիբերհանցագործություններ. «Արմենիա»  հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը»  հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների հայտնվելը համացանցում այս հանցագործությունների շարքից է:



«Վիքիլիքսի» բացահայտումները կարող են Հայաստանում հեղափոխության պատճառ դառնալ: Նոր անուններ ու փաստեր, որոնց հրապարակումն անհետեւանք չի անցնի:

Այս թեմաների մասին ավելի մանրամասն, ինչպես նաեւ շատ հոդվածներ եւ լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 3-ի համարում: