Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 6-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 6-ի համարում

Թեժ աշնանն ընդառաջ. «Ժառանգությունը» նախապատրաստվում է արտահերթ համագումարի: Այստեղ այլընտրանքային կառավարություն ձեւավորելու ծրագիր ունեն:



«Վիքիլիքսի» հերթական սենսացիոն բացահայտումները. Հայաստանի քաղաքական այրերի տեսակետները փորձել է ի մի բերել Լուսինե Շահվերդյանը:



«Եղնիկներ»-ը համարվում է «դժոխք» զորամաս. հրամանատարի քմահաճույքից է կախված, թե հիվանդին երբ կտեղափոխեն հոսպիտալ: Նամակ խմբագրությանը:



«Ո՞ւր է իմ տղամարդը», վերջապես գտնվեց Անժելա Սարգսյանի տղամարդը՝ Կարեն Արայան: Ով է աբիժնիկ կամ ով ում է նախանձում:



Արամ Պաչյանն է ամառային շոգերից հետո արդեն ռիթմի մեջ   եւ  մտածում է՝ «արդյո՞ք մեր քաղաքը հարմարավետ է ապրելու համար, թե՞ այն նախատեսված է զանազան ու զարմանազան այլ խնդիրների ու ռիթմերի կամ ուղղակի ժամանցի, որոշակի աշխատանք կատարելու  համար»:



«Ես ինձ մեղավոր չեմ զգում: Գիտեք, տեղում մենք մասնագետ նեոնատոլոգ չունենք, եւ դա է պատճառը»- ասել է Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը՝ Վայքի ծննդատանը օրերս ծնված եւ մահացած նորածնի հետ կապված:



Անցած շաբաթ օրն ընտրվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը:  Փայլուն այդ բեմադրությանը ականատես է եղել  Սոնա Ադամյանը:



«Հրապարակի» կազմը կիրակի սարերի գրկում ծվարած Ճոճկանում էր հանգստանում: Իսկ Լոռվա այս անկյունում ապրող մարդիկ իրենց հոգսերից զատ,   ամենաշատ քննարկում են  Սերոբ Տեր-Պողոսյանի թեման…

Այս, ինչպես նաեւ բազմաթիվ լուրեր, հետաքրքիր այլ հոդվածներ ավելի մանրամասն՝ «Հրապարակի» սեպտեմբերի 6-ի համարում: