ՀԿԿ «ֆիկտիվ» թեկնածուն պարտվեց, հաղթեց ՀՀԿ-ն

ՀԿԿ «ֆիկտիվ» թեկնածուն պարտվեց, հաղթեց ՀՀԿ-ն
Սեպտեմբերի 11-ին Ալավերդիում կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններում նախանական տվյալներով քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ, Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նշանակվեց Լոռվա մարզպետ: Մյուս թեկնածուն, «Քարափտրանս» ՍՊԸ-ի տնօրեն, կոմունիստ Կամո Բաբայանը ստացել է 400, իսկ հանրապետականը` մոտ 3500 ձայն: Ընտրությունների արդյունքների եւ ընթացքի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որեւէ բողոք չի ստացել: Փաստորեն նկատենք, որ կոմունիստ թեկնածուն նախընտրական շտաբեր չուներ եւ այսպես ասած, «ֆիկտիվ թեկնածու էր», քանի որ նոր ԸՕ-ով չի կարող գրանցվել մեկ թեկնածու: Նաեւ նշենք, ու Կարո Բաբայանի ղեկավարած ընկերության սեփականատերը, մեր ունեցած տեղեկություններով,  Լոռվա մարզպետն է: