Վերանում ենք ուղղակի

Վերանում ենք ուղղակի
Լեւոն Տեր-Պետրոսյանն երեկվա իր խոսքը նվիրել է Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակին: Նա խնդիրը դիտարկել է հինգ՝ պատմական, էմոցիոնալ, գենոֆոնդային, քաղաքական եւ ազգապահպանության հարթություններում եւ մանրակրկիտ վերլուծել յուրաքանչյուրը՝ սելջուկյան արշավանքներից մինչեւ մեր օրերը: Իր ակադեմիական ելույթի վերջին հատվածում եկել է այն եզրահանգման, որ եթե արտագաղթը շարունակվի, ապա 30-40 տարի հետո Հայաստանը կդառնա 1-1.5 միլիոնանոց պետություն: «Ես չեմ ուզում սարսափեցնել, բայց մեր ազգն ազգային աղետի առջեւ է կանգնած: Մենք վերանում ենք ուղղակի: Լյուքսեմբուրգ ենք դառնում լավագույն դեպքում: Սա ոճիր էլ չէ, չեմ ուզում «ցեղասպանություն» բառն օգտագործել, բայց ուրիշ բառ դժվար է գտնել»,-ասել է ՀԱԿ առաջնորդը եւ շեշտել, որ աղետի դեմն առնելու համար «պետք է ազատվել էս ավազակներից, էս գողերից, էս տականքներից»: