Տրանսպորտի հարցն այդպես էլ չի լուծվում

Տրանսպորտի հարցն այդպես էլ չի լուծվում
Երեւանի քաղաքապետերը գալիս-գնում են, բայց մայրաքաղաքի հիմնախնդիր տրանսպորտի հարցն այդպես էլ չի լուծվում: Երեկ մեր ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչպես են մարդիկ, մեկը մյուսի շալակն ելած, մի կերպ խցկվում երթուղայինների մեջ, որ տուն հասնեն: Ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս հրահանգում էր կարգավորել տրանսպորտի հարցը: Արժեր դա սկսել հենց իրեն պատկանող գծերից՝ Ավան գնացողներից: