Գասպարյանին դուր չի եկել ցուցակում իր տեղը

Գասպարյանին դուր չի եկել ցուցակում իր տեղը
Թիվ 21 ընտրատարածքում իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով համաձայնել էր չառաջադրվել, պայմանով, որ իրեն կընդգրկեն ԲՀԿ համամասնական ցուցակում, կարծես փոշմանել է եւ կրկին որոշել է առաջադրվել:  Պատճառը թերեւս այն է, որ Գասպարյանին դուր չի եկել այն տեղը, որը նրան տվել են ցուցակում: Հիշեցնենք, որ այս տարածքում ՀՀԿ-ԲՀԿ համաձայնություն էր ձեռք բերվել, համապատասխանաբար Նահապետ Գեւորգյանին եւ Ռուստամ Գասպարյանին չառաջադրելու մասին: Նախատեսվում էր առաջադրել ՀՀԿ-ական, ՄԱՊ-ի տնօրեն Ալիկ Պետրոսյանին: