Սեզոնը բացվեց

Սեզոնը բացվեց
Հանրահավաքների սեզոնը բացվեց: Նրանք, ովքեր դժգոհ են իրենց կյանքից ու իշխանություններից, ովքեր իրենց հույսը կապում են ընդդիմության ու իշխանափոխության հետ, եկել են ու գալու են Ազատության հրապարակ: Իսկ նրանք քիչ չեն: Շատ ավելին են, քան այս հրապարակում երեկ հավաքվածները: Ինչպե՞ս անել, որ Ազատության հրապարակում հավաքվածների դեմքին այսքան հուսահատություն, այսքան վիշտ ու զրկանք չլինի դաջված: Ինչպե՞ս անել, որ այս հրապարակն ու երկիրը չդառնան պետությունից խռովածների, իշխանությունն ու իշխանավորներին ատողների, արտագաղթի ճամփան երազողների հավաքատեղի: