Բազմազավակ մայրերը դիմել են երկրի նախագահին

Բազմազավակ մայրերը դիմել են երկրի նախագահին
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Դիմում



Ձեզ են  դիմում մի խումբ բազմազավակ ընտանիքներ:



Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմ, երկրաշարժ է տեսել և շատ կորուստներ է տվել` աճելու և երիտասարդանալու կարիք ունի:



Բայց ներկայիս կառավարությունը, որը պետք է պաշտպանի և սատար կանգնի իր ազգի գենոֆոնդը պահպանող մի խումբ բազնազավակ մայրերին, որոնք Հայաստանում մի չնչին տոկոս են կազմում և մղվել են հետին պլան, բայց մեր մասին չեն հիշում և չեն էլ պատրաստվում քայլեր ձեռնարկելու մեր իրավունքները պաշտպանելու համար:



Հատկացրել են մի չնչին աղքատության նպաստ, որը (7 500 դրամ մեկ երեխան), մեզ պարգևատրելու փոխարեն աղքատներ ենք համարվում, արհամարված դպրոցում` մանկավարժների, հիվանդանոցում` բժիշկների և առհասարակ հասարակության կողմից և հաճախ լսում ենք արհամարական այս բառերը. «Չէիք կարող պահել` չբերեիք»: Ինչու, չէ որ Հայաստանին հարկավոր են այսպիսի ընտանիքներ, իսկ եթե պետք չեն, ապա տոմսեր գնեք և մեզ ուղարկեք այնտեղ, որտեղ մեր և մեր երեխաների իրավունքները կպաշտպանեն և ում պետք կլինեն զինվոր և խելացի երեխաներ:



Խնդրում ենք քննարկել մեր պահանջը և պատասխանել:



Կանխավ շնորհակալություն:



Պահանջ`



1.      Ընդունել օրենք բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ.



ա.       Բազմազավակ մայրերին հատկացնել գրքույկ;



բ.      Պարգևատրել մեդալով և տալ հերոսուհի- մայր կոչում;



գ.       Տրամադրել անվճար բուժօգնություն, վիրահատություն, բժշկական զննում բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին;



դ.      Տրամադրել անվճար ուսուցում մասնավոր դպրոցներում և բուհերում:



2.      Բարելավել սոցիալական պայմանները.



ա.       Զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը (գազ, ջուր, էլէկտրաէներգիա, և այլն) կամ տրամադրել հավելյալ գումար դրանց վճարման համար:



բ.      Հատկացնել ամենամսյա թոշակ:



գ.       Ապահովել բնակարաններով:



3.      Տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր:



4.      Հարգանք դեպի բազմազավակ մայրերը:



 



Անգին Խաչատրյան, 10 երեխա



Սառա Մկրտչյան, 8 երեխա



Ելենա Գալստյան, 6 երեխա



Հասմիկ Կարապետյան, 9 երեխա



Մարիամ Արմենյան, 10 երեխա



Հասմիկ Հարությունյան, 7 երեխա



Մարատ Պետրոսյան, 7 երեխա



Սամվել Մաթևոսյան, 8 երեխա



Կարինե Մելքոնյան, 12 երեխա



Գյոզալ Թամոյան, 9 երեխա



Արմենուհի Մանուկյան, 11 երեխա



Քրիստինե Բաբայան, 5 երեխա



Տիգրանուհի Տեր- Աբելյան, 4 երեխա