Հայերը դեմ են, ռուսները` կողմ

Հայերը դեմ են, ռուսները` կողմ
Երևանում անցկացված հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ստորագրվեցին մի շարք արձանագրություններ, այդ թվում` «Հայրենակիցներ» ծրագրի վերաբերյալ։ Այդ առիթով ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, թե «Հայրենակիցներ» ռուսական ծրագիրը չի կարող Հայաստանում իրականացվել մեր երկրի կամքին հակառակ: «Արձանագրություններում հստակ ձևակերպված են կողմերի դիրքորոշումները: Ռուսական կողմը շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, հայկական կողմը կտրուկ դեմ է»,– ասել է Քոչարյանը` միաժամանակ հրաժարվելով այլ մեկնաբանություններից: