Հայ եկեղեցին կնշի Թադեոսի եւ Բարդուղիմեոսի հիշատակը

Հայ եկեղեցին կնշի Թադեոսի եւ Բարդուղիմեոսի հիշատակը
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի Ս. Պատարագ: Տոնի նախօրեին` նոյեմբերի 30-ին` ժամը 17.30-ին, տեղի կունենա նախատոնակի արարողություն, որի ընթացքում Միածնաէջ Ս. Տաճար կբերվեն Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս լուսավորիչ առաքյալների մասունքները:



Սրբազան մասունքները հավատացյալ ժողովրդի երկրպագության համար Մայր Տաճարում կպահվեն մինչև դեկտեմբերի 1-ը` Ս. Պատարագի արարողության ավարտը: