Տեսահոլովակի մասին

Տեսահոլովակի մասին
Երեկ մենք լուր էինք տպագրել. «Կույր երիտասարդը՝ նախընտրական սիմվոլ» վերնագրով եւ ներկայացրել էինք ՀՀԿ նախընտրական տեսահոլովակները: ՀՀԿ անդամներից մեկը մեր թղթակցին պատմել էր, որ մի կույր երիտասարդ տարիներ առաջ մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ ասել, որ չի ուզում ապրել, ապա Սարգսյանի աջակցությամբ աշխատանքի է անցել կառավարությունում եւ հիմա նախագահի աշխատակազմի լավագույն կադրերից է:



 



Երեկ մեզ զանգահարեց տեսահոլովակի հերոսը՝ մասնագիտությամբ իրավաբան, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ Աբգարյանը եւ ասաց, որ հոլովակի բովանդակությունը մեզ ճիշտ չեն ներկայացրել: Այո, ինքը նկարահանվել է հոլովակում, սակայն ընդամենը ասել է, որ իր կյանքը փոխվել է Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո: Այդքանը: