Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) սպասում է 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին:





2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով: Դրանք նաեւ ուղեկցվեցին հավաքների եւ հատկապես մամուլի աննախադեպազատությամբ: Այս նվաճումներն օգնեցին Հայաստանին հաղթահարելու 2008-ի նախագահական ընտրությունների ցավալի իրադարձությունները: Այսօր բոլոր խոշոր քաղաքական ուժերը ներկայացված ենՀայաստանի Ազգային Ժողովում, եւ նախկին բեւեռացած քաղաքական միջավայրը հիմնականում վերափոխվել է խորհրդարանական բանավեճի: Այդուհանդերձ 2012-ի մայիսի ընտրություններում ձայներիվաճառքի եւ կոռուպցիայի որոշ դեպքերը հանգեցրեցին հասարակական վստահության խարխլմանը: Միեւնույն ժամանակ ընդհանուր առմամբ ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում նկատելի է: Մենքիսկապես ակնկալում ենք, որ շարունակական այս գործընթացն իր բարձրակետին կհասնի առաջիկա նախագահական ընտրություններում: Մենք նաեւ կոչ ենք անում իշխանություններին այս ընտրություններնանցկացնել՝ առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով:





Անցած տարի Հայաստանը գրանցեց խոստումնալից առաջընթաց հավակնոտ Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցություններում: 2012-ի դեկտեմբերին կնքվեց վիզաների դյուրացմանհամաձայնագիրը Եվրամիության հետ՝ մեծապես խթանելով մարդկանց միջեւ շփումները եւ խրախուսելով գործարար, ակադեմիական, մշակութային ու մարդկային հաղորդակցությունը Եվրոպայի հետ:Նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը կամրապնդի Հայաստանի դիրքերը քաղաքական եւ ժողովրդավարական համատեքստում: Դա նաեւ կդարձնի Հայաստանը գրավիչ եւ կարեւոր գործընկերԵվրամիության համար: Երկու կողմերն էլ ցանկություն ունեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտին հասցնել առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում նախատեսվածԱրեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Սա, իր հերթին, տնտեսապես կհզորացնի Հայաստանը՝ օգնելով դիմակայել տարածաշրջանում հակամարտությունների եւ փակ սահմանների պատճառովառաջացած մարտահրավերներին, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին:





Դուք՝ որպես Հայաստանի ընտրողներ, կարո՛ղ եք փոփոխություն բերել: Քվեարկե՛ք եւ ուժեղացրե՛ք Ձեր երկիրը: Եվրոպա-Հայաստան խորհուրդը եւ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ հասարակական կազմակերպությունը կանգնած են Հայաստանի ժողովրդի կողքին ժողովրդավարության այս կարեւոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոստումնալից ապագայի համար: