Շուշանը որոշել է հետաձգել համերգը

Շուշանը որոշել է հետաձգել համերգը
Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում նոր ամպլուայով է հանդես գալիս՝ կանանց պաշտպանության օրակարգով.



 



Մարտի 8-ի միջոցառման ժամանակ նախ նա Շուշան Պետրոսյանին հորդորել էր` «բանի տեղ մի դիր դրանց ասածները», ապա ՀՀԿ գործադիր մարմնում, երբ Սերժ Սարգսյանին երիտսեկտորը ներկայացրել է, որ ի պաշտպանություն Շուշանի խոշոր մարշ-բրասոկ են իրականացրել՝ մի քանի հայտարարություններ, հարցազրույցներ, արժանանալով Սերժ Սարգսյանի հավանությանը, Աբրահամյանն ասել է, որ պետք է բոլորս  «պադդերժկա անենք Շուշանին. ես ուզում եմ գնամ իր համերգին` Գյումրի, ով ուզում է՝ թող ինձ հետ գա»: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Շուշանը որոշել է հետաձգել համերգը: