Ղարաբաղի հարցը կքննարկեն Բաքվում

Ղարաբաղի հարցը կքննարկեն Բաքվում
Ինչպես հաղորդել է «Թրենդ» լրատվական գործակալությանը, մարտի 15-ին Ադրբեջան կժամանի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։Այցի շրջանակներում ծրագրված են  Զանիերի հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԵԱՀԿ - Ադրբեջան հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։