ՀՅԴ-ի ցուցակը պատրա՞ստ է

ՀՅԴ-ի ցուցակը պատրա՞ստ է
Համաձայն շրջանառվող տեղեկությունների, ՀՅԴ-ն արդեն կազմել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող իր թեկնածուների ցուցակը: Համաձայն այդ ցուցակի, առաջին հորիզոնականը զբաղեցնելու է ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, երկրորդը՝ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, երրորդը`  ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նկատենք սակայն, որ երրորդ տեղի համար շրջանառվում է ևս մեկ անուն` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը: