Բարեւ, բարոն Դարոն, էս ի՞նչ Ահարոն բան եք անում

Բարեւ, բարոն Դարոն, էս ի՞նչ Ահարոն բան եք անում
Հավանաբար, այս օրերին Երեւանում մի բակ չկա, որտեղ բարոն Տարոնի բրիգադը «դեսանտ» իջեցրած չլինի: Ավագանիական ձեւ է. Երեւանը «մանդրից շինում են» բակային ձեւով…



 



Ջոկողություն են անում. ողջ Երեւանում միայն Րաֆֆի Հովհաննիսյանի չորսոտանի վրանն է անփոփոխ, միայն այնտեղ չի բրիգադիրների «դեսանտ» իջեցվել… Րաֆֆին սխա՞լ կանի, որ Դարոնին կանչի իր VIP  վրան ու ասի. «Բարեւ, բարոն Դարոն, էս ի՞նչ Ահարոն բան ես անում: Բա ժողովրդի դարա՞ծքը, ինչո՞ւ ես այդտեղ դորմուզ դալիս: Շադ բան չենք ուզում՝ մեձահասակների համար մի զվարճանոց բացեք, թեգուզ գարուսել, իսկ ինձ համար էլ Օբերայի շենքի նման մի փոքր շենք շինեք, որ կառավարությունս դեղավորեմ… Օթել չեմ ուզում, բայց գոնե գարելի՞ ա մերձավորներիս համար Օբերայում մի երգու սենյականոց կվարտիրա բահանջեմ…»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ