Կարուսել՝ Գոռ Վարդանյանի ձեւով

Կարուսել՝ Գոռ Վարդանյանի ձեւով
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,



Ես քո երգը վաղուց եմ լսել...



Քոչարյան- Սարգսյան պտույտում

Հոգնել է ֆռռալուց ազգը հայ,

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկիզբ այդ վալսում.

Երեկ նա, այսօր դու, վաղը նա:

Պարում են խելագար խնջույքում...

Շալլախո,  տրնգի, պատրոնդաշ,

Հայաստան երկիրն է դատարկվում,

Մինչ նրանք չալում են ու չալում…

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,

Ես քո երգը վաղուց եմ լսել...

Կար հեռու մի երկիր թովչական,

Որ ազգս ծվարել էր այնտեղ.

Պատրանքները սիրուն էլ չկան

Ե՛վ թախիծ, եւ՛ տրտունջ, եւ՛ տանջանք.

Մեր երկրից թովչական ու՞ր գնանք,

Որ հացի մենք կարոտ չմնանք,

Ա՜խ, արի, դու նորից Քոչարյան

Կանչում է մեծ Գոռը Վարդանյան...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,

Ես քո երգը վաղուց եմ լսել...



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ