«Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛». ՀՅԴ-ն` Ստյոպա Սաֆարյանին

«Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛». ՀՅԴ-ն` Ստյոպա Սաֆարյանին
ՀՅԴ նախընտրական շտաբը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի`  «ֆեյսբուքի»   այսօրվա գրառմանը: Պատասխանի մեջ ասված է.«Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: «Facebook»-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:



Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:



Հարգելի՛պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»: