ԵԽ-ն կդիտարկի Երեւանի ավագանու ընտրությունը

ԵԽ-ն կդիտարկի Երեւանի ավագանու ընտրությունը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրել է, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար:



 



ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաեւ ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: