Էս հարցերը Ծառուկյանը կարա՞ լուծի

Էս հարցերը Ծառուկյանը կարա՞ լուծի
Վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների եւ ԲՀԿ ավագանիներից ոմանց միջեւ: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» եւ ընտրողներին «մոլորության» մեջ գցելու համար: Միեւնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսեւորում. թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու, ասֆալտապատում եւ լույս են քաշում, իսկ այն տեղերում, որոնք ՀՀԿ-ինն ու ուրիշներինն են, ոչինչ չեն անում: Արդյունքում մի քանի մետրանոց փողոցը լուսավորվում է Պըլըպուղու կարկատած շորերի հանգույն, ժողովուրդն էլ չարանում է ԲՀԿ-ի հանդեպ: Այս մոտեցումը Ծառուկյանն անընդունելի է համարել: Այլ խնդիրներ էլ են առաջացել: Մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, եւ խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլեւ փողային. Արաբկիրի ԲՀԿ մեր աղբյուրները կարծում են, որ էս «հարցերը մենակ Ծառուկյանը կարա լուծի»: