Րաֆֆի Հովհաննիսյանը հյուր էր գնացել Արա Աբրահամյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուր էր գնացել Արա Աբրահամյանին
Որքան էլ Արա Աբրահամյանը ժխտում է, թե ինքը չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մենեջերը, այնուհանդերձ, վերջինիս մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ նա է հրավիրել Րաֆֆուն` միտինգի հաջորդ օրը լինել իր հյուրը Մոսկվայում: Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա ընտանիքի անդամներին դիմավորել է Համլետ Ղուշչյանը, ուղեկցել Աբրահամյանի` Բառվիխայում գտնվող տուն: Հիշեցնենք, որ այդ «դաչաներում» է ապրում ռուսական ողջ «տուսովկան», այդ թվում եւ Պուտինը: Հովհաննիսյանները գիշերել են Աբրահամյանենց տանը, վերջինս շատ բարձր ընդունելություն է կազմակերպել նրանց պատվին, զրուցել են, կիսվել: Արա Աբրահամյանն իր մտերիմների շրջապատում ասել է, որ Րաֆֆին շատ խելացի մարդ ու քաղաքական գործիչ է: Որեւէ էական հանդիպում Հովհաննիսյանները չեն ունեցել, հաջորդ օրը Մոսկվայում շրջել են ու հետկեսօրին վերադարձել Երեւան: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Արա Աբրահամյանը միայնակ է ընդունել նրանց. նրա ընտանիքը, կինն ապրում են Լոս Անջելեսում: