Նոր ընտրության համար կպահանջվի 680 հազար դրամ

Նոր ընտրության համար կպահանջվի 680 հազար դրամ
2011 թվականի հունիսի 26-ին Շիրակի մարզի Հովիտի գյուղապետ ընտրված Սամվել Պետրոսյանը 2013 թվականի փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել: Մինչեւ 2013-ի մայիսի վերջ գյուղում կանցկացվի նոր ընտրություն:



 



ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՀՀ կառավարությունից խնդրում է մոտ 680 հազար դրամ՝ արտահերթ ընտրության համար:



 



Այս գումարից բաժին կստանան ընտրատարածքային, տեղամասային ընտրական հանձնաժողովները, ոստիկանությունը:



 



Հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի հերթական նիստի օրակարգում: