Հինգ մարզ, յոթ համայնք, 27 միլիոն դրամ

Հինգ մարզ, յոթ համայնք, 27 միլիոն դրամ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ, Սեմյոնովկա համայնքների ավագանու անդամների, Լոռու մարզի Լեջան համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Նուռնուս, Նոր Հաճն համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի ընտրություններ են լինելու 2013 թվականի մայիսի 26-ին:



 



Սա նկատի ունենալով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը վաղը՝ ապրիլի 25-ին ՀՀ կառավարության հերթական նիստում կառաջարկի այս նպատակի համար Կենտրոնական ընտրական  հանձնաժողովին 2013 թվականի  երկրորդ եռամսյակում հատկացնել 27 միլիոն դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 1,124 միլիոն դրամ: