Վրացի պատմաբանը խելքը թռցրել է. նա զգուշանում է հայկական հրթիռներից

Վրացի պատմաբանը խելքը թռցրել է. նա զգուշանում է հայկական հրթիռներից
«Հայաստանը միշտ աջակցել է Վրաստանի անջատողականներին»,- այսպես է կարծում վրացի պատմաբան Գուրամ Մարխուլիան:Այդ մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի երդմնակալությանը աբխազական «Բաղրամյան» գումարտակի անդամների մասնակցությունը: «Ինչպե՞ս կարելի է երդմնակալությանը հրավիրել Վրաստանի օկուպացված տարածքները ներկայացնող անջատողականներին: Տվյալ փաստը հանդիսանում է որպես պաշտոնական աջակցություն անջատողականությանը»,-ընդգծել է Գ. Մարխուլիան: Նրա խոսքով, Հայաստանը միշտ երազել է, որպեսզի Աբխազիան և վրացական մյուս հողերը չպատկանան Թբիլիսիին:



«Դա այսպես ասած «հայկական երազանք» է և այդ ամենը սկսվել է ոչ այսօր: Ես շատ եմ գրել այդ մասին և և հենց դրա համար ինձ հեռացրել են Սուխումիի համալսարանից: Հայաստանը միշտ գործել է մեր պետության դեմ, իսկ հայկական հրթիռները առ այսօր նշանառված են  Թբիլիսիի ուղղությամբ»,- ասել է նա: Պատմաբանի խոսքով, հայերը վրաց ժողովրդի ու պետության համար թիվ մեկ թշնամի են: