Ամսվա հայկական կինոպրեմիերան` «Պապ 005»

Ամսվա հայկական կինոպրեմիերան` «Պապ 005»

Պրոդյուսեր Արկադի Գրիգորյանը, ով հեղինակել է այնպիսի ճանաչված ֆիլմեր, ինչպիսիք են` «Տանիքը», «Հասուն դուստրը կամ թեստ….. », «Երեքը և փաթիլը», որոշել է իրեն դրսևորել նաև որպես ռեժիսոր: Նրա նոր ֆիլմը լրտեսության, ամուր ընկերության և սիրո մասին է:



70-ամյա Օլեգ Ստեպանովիչը` ԱԴԾ գնդապետը վերջերս կենսաթոշակի է անցել:             Հիանալի տիրապետելով իր գործին, հետախուզման իսկական հանճար, նա տխրում է առանց իր աշխատանքի` ժամանակ սպանելով հեռուստացույցի առաջ կամ զբոսնելով զբոսայգում:



Իսկ այդ նույն ժամանակ նրա հարազատ թոռ Անդրեյը` ԱԳՆ երիտասարդ և հեռանկարային աշխատակիցը, ով իր կարիերան սկսել է Հայաստանում, ընկնում է դժվարին ռոմանտիկ իրավիճակի մեջ: Փորձելով օգնել ազգականին, Օլեգ Ստեպանովիչն առանց հապաղելու թռչում է Երևան, որտեղ հանդիպում է իր հին վրացի ընկերոջը` հայտնի սրտաբան Իրակլիին, ով նույնպես Երևան է եկել ընտանեկան հարցեր լուծելու: Վրացի սրտաբանի  և մեր չեկիստի  պրոֆեսիոնալ մտքերը ոչ միշտ է, որ դուր են գալիս իրենց ազգականներին, սակայն իսկական սերն անպայման կհաղթի հակահետախուզության ցանկացած հնարքին:



Դերերում` Դմիտրի Մարյանով, Վախթանգ Կիկաբիձե, Օլեսյա Սուդզիլովսկայա, Սերգեյ Շակուրով և Տատյանա Լյուտաևա: